Բողոքի ցույցեր Թուրքիայում. ցուցարարները փողոցներում կռվում են ոստիկանների հետ, տնային տնտեսուհիները միմյանց են հարվածում կաթսաներն ու թավաները

Թուրքիայում բողոքի ակցիաների ընթացքում  100 մարդ է ձերբակալվել։ Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝  Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո երկրում հակակառավարական ակցիաներ են մոլեգնում։ Բողոքի այս ակցիաներն արդեն համարվում են վերջին տասնամյակի բունտը, հաղորդում է «МИР 24»-ը։

Առավել զանգվածային բողոքի ցույցեր անցկացվում են Անկարայում ու Ստամբուլում։

Իշխանությունները բողոքի ակցիաները որակում են որպես զանգվածային անկարգություններ։ Ընդդիմության տվյալներով՝ անցած գիշեր միայն Ստամբուլում հավաքվել է մոտ 300 հազար մարդ։

Նրանք քարեր, շշեր, ճայթրուկներ և զուգարանի թղթի գլանափաթեթներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահ մարմիններին հանձնարարվել է գործել առավելագույն զսպվածությամբ, սակայն մահակներ, արցունքաբեր գազ և ջրցան են կիրառվում ցուցարարների նկատմամբ։

Իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաև այն մարդիկ, որոնք փողոց դուրս չեն եկել, իրենց բնակարաններում նրանք միմյանց են հարվածում կաթսաներն ու թավաները, կան թաղամասեր, որոնք ամբողջությամբ լցված են այդ ձայներով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վրա։ Նրան ձերբակալելուց հետո դատարանը որոշում է կայացրել առգրավել և պետական ​​հսկողությանը հանձնել նրա շինարարական ընկերությունը՝ Imamoglu Construction-ը։ Դատախազության տվյալներով՝ ընկերությունը, իբր, ներգրավված է ֆինանսական խարդախությունների մեջ ։

Իսկ ավելի վաղ Իմամօղլուին զրկել էին համալսարանի դիպլոմից, ինչը խոչընդոտելու է նախագահական ընտրություններին մասնակցելու նրա հնարավորությունը։ Բացի այդ, նա մեղադրվում է կոռուպցիայի և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի համար։