Արգիշտի Քյարամյանի սանիկը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի պետ։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցենք, որ ՀԿԿ նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանը բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հրաժարականի դիմում գրեց Փաշինյանի «սմս»-ներից հետո։

Ի դեպ,  լրատվամիջոցներում տեղեկություն էր շրջանառվել, որ Արթուր Նահապետյանը ՀՀ ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկն է։

Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Նահապետյանը հաստատել էր, որ ինքն իսկապես ՀՀ ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկն է։