Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալման առնչությամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր թուրք քաղաքական գործիչ և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության կապակցությամբ։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։

«Քաղաքապետի ձերբակալությունը խորապես մտահոգիչ է: Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները, հատկապես՝ ընտրված պաշտոնյաների իրավունքները», -ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։