«Հայկական ավիուղիները» ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է չվերթները

«Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունն ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Պատճառը, ըստ ընկերության, պայմանավորված է ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ։

«Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել եք տոմսը՝ գումարի ամբողջական՝ հետվերադարձ կատարելու համար։

Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիուղիներ»-ի կայքից, ապա խնդրում ենք Ձեր հայտն ուղարկել help@armenianairlines.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։