Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պահանջներ է պատրաստվում ներկայացնել․ արդեն իսկ հաշվարկել է 11 միլիարդ դոլարի «վնասը» գերազանցող չափ
Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով և այդ անօրինական որոշումն արդարացնելու փորձերով, Ադրբեջանն իր «դատավարություններով» այս պահին հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» նյութական վնասը գերազանցում է 11 միլիարդ դոլարը։ Խոսքը նաև տասնյակ հազարավոր գույքի և հարյուրավոր բնակավայրերի համար իրենց հաշվարկած «վնասների» մասին է:
Միայն այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև Ադրբեջանի իշխանությունը։
Արման Թաթոյան

