ԶԵՎՍԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Ադրբեջանը և նիկոլը մեզ շարունակ վախեցնում են պատերազմի հեռանկարով, որպեսզի հայ ժողովուրդը վերջապես համակերպվի Զանգեզուրյան միջանցքը, հետևապես և Սյունիքը հանձնելու մտքի հետ։ Թվում է, թե երկիրը մի խեղճուկրակ բոստան է, որ նիկոլը ժառանգություն է ստացել հորանց տնից` ինչքան ուզի կտա, չի ուզի` չի տա…
Փաստորեն նիկոլական վարչախումբը անճար է ու անկարող լուծելու մեր երկրի գլխին ծառացած ամենակարևոր` անվտանգային հարցերը։ Սաստիկ կարևորվում է աթոռը և ոչ այն հողը, որի վրա դրվում է աթոռը` ինչպես կասեր Վազգենը։
Ի սեր Աստծո, գնացեք, գնացեք էլի, դուք միակը չեք… Չէ՞, որ գրված է.
«ԱՅՆ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԶԵՎՍԻՆ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵԶԻՆ»։
Գրող Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը

