«Աբու Հակոբ սենդվիչ»-ում հայտնաբերվել է «ՄԱՖԱՆՄՔ»

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը քաղաքացուց ահազանգ է ստացել ու անիջապես ընթացք է տվել. տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողություն են սկսել անհատ ձեռնարկատեր Ճորճ Քիլիսլյանին պատկանող «Աբու Հակոբ սենդվիչ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկին փողոց), որի ընթացքում նմուշառել և լաբորատոր փորձաքննության են ներկայացրել «Տավարի մսով խճողակ» արտադրատեսակը։

Տեսչական մարմնի հաղորդմամբ, հետազոտությամբ պարզվել է, որ ներկայացված նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Աբու Հակոբ սենդվիչ» հանրային սննդի օբյեկտում կասեցվել է «Տավարի մսով խճողակ» արտադրատեսակի արտադրությունը, սահմանվել է խախտումը վերացնելու ժամկետ։