ՌԴ ԶՈՒ-ն ազատագրել է Կուրսկի մարզի 12 բնակավայր, վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի մեկ բնակավայր․ ՊՆ

Ռուսական զինուժը Կուրսկի մարզի 12 բնակավայր և ավելի քան 100 քառակուսի կմ տարածք է ազատագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են 12 բնակավայր` Ագրոնոմ, Բոգդանովկա, Բոնդարևկա, Դմիտրյուկով, Զազուլևկա, Իվաշկովսկի, Կոլմակով, Կուբատկին, Մարտինովկա, Միխայլովկա, Պրավդա, Յուժնի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով` Գոգոլևկա, Գոնչարովկա, Գուևո, Զաոլեշենկա, Կազաչյա Լոկնյա, Պերվիյ Կնյաժիյ, Կուրիլովկա, Լոկնյա, Մելովոյ, Օլյաշնյա, Սուջա, Չերկասսկայա Կոնոպելկա և Չերկասսկոյե Պորեչնոյե բնակավայրերում հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈՒ-ի ծանր մեքենայացված, հինգ մեքենայացված, մոտոհետևակային, գրոհային, երկու դեսանտագրոհային բրիգադների և տարածքային պաշտպանության երկու բրիգադների ու երկու գրոհային գնդերի ստորաբաժանումներին։

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Գորկովո բնակավայրը։ ««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորկովո բնակավայրը»,- ասված է հաղորդագրության մեջ: