ԱՄՆ-ը անջատել է HIMARS հրթիռային համալիրի ուղղորդման կապուղին. The Economist
Միացյալ Նահանգները կտրել է կապի ալիքը բարձր շարժունակ HIMARS հրթիռային համակարգի ուղղորդման համար, տեղեկացրել է The Economist պարբերականի արտասահմանյան թղթակից Օլիվեր Քերոլը։
«Կիևի ժամանակով ժամը 14:00-ին Ամերիկան անջատել է հետախուզության հետ կապի հիմնական ուղին: Մինչ այդ՝ HIMARS-ի ուղղորդման տվյալները։ Ուկրաինան նաև իրական ժամանակում տեղեկատվություն չի ստանում հեռահար հարվածների մասին»,- գրել է լրագրողը Х սոցցանցում։
Ավելի վաղ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտնել էր Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարեցման մասին։ Այս մասին տեղեկացրել է Fox News հեռուստաալիքի լրագրող Ջեքի Հայնրիկը։
«Նկատի է առնվում դադարը ռազմաճակատում, հետախուզության ճակատում, որպեսզի բոլորը խաղաղության հաստատման պատասխանատվության կանչվեն»,- գրել է նա X-ում:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը, սակայն, հրաժարվել է նշել՝ հետախուզական տվյալների փոխանակման դադարն Ուկրաինայի հետ կրում է մշտակա՞ն, թե ժամանակավոր բնույթ։

