Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ «Գազետա ռու» -ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդվում է Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը Տելեգրամի իր ալիքում։
«ԱԻՆ 112 թեժ գիծը տեղեկություն է ստացել Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի մասին ԱԻՆ պետական հրշեջ ծառայությունից դեպքի վայր են ուղարկվել»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի պատճառները չեն նշվում։

