Հանրահավաք Հանրապետության հրապարակում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր աջակիցների հետ հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Հայաստանի քաղաքական ուժերի և ժողովրդի հիմնական մասը ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա: Այսօր միայն Ռուբեն Վարդանյանի հարցը բավական է ընդունելու, որ վարչապետն իր տեղում չէ»,-ասաց Պարույր Հայրիկյանը։