Սիմիդյանը Վրաստանի դեսպանին ներկայացրել է ՇՄ նախարարության Էկոպարեկային ծառայության գործարկման և համալրման ընթացքը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին:
Ողջունելով դեսպանին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարն անդրադարձել է Հայաստանի և և Վրաստանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններին, մասնավորապես՝ վերջերս Երևանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին, որի ընթացքում առիթ է ունեցել հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջ հետ և քննարկել երկու երկրների միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանական օրակարգի հարցերի շրջանակ։

