Մեր պատանդների վերադարձի բանալին Փաշինյանի մոտ է. ամենայն պատասխանատվությամբ եմ ասում. Վարդան Օսկանյան (տեսանյութ)
Իմ պահանջը հետևյալն է, որ Հայաստանի իշխանությունները, նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի այսօր, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան: Սա օրինական պահանջն է, սա նվազագույնն է, որ այսօր Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը կարող է անել: Այսօր այդ տղաների Հայաստան վերադառնալու բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է։
Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այլ տեղեր մի փնտրեք։
Եթե որևէ մեկը մտածում է, որ սա պետք չէ անել, վտանգում ենք մեզ, մեր գլխին կարող ենք պատերազմ բերել, և այդ դեպքում երբ մենք պատրաստ չենք մեզ պաշտպանել, ուրեմն մենք իրավունք չունենք պետություն ունենալ»,- ասաց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում

