Դահուկորդ Կատյա Գալստյանը 5-րդ տեղով դուրս է եկել ԱԱ-ի եզրափակիչ
Հայաստանի կանանց դահուկավազքի հավաքականի անդամները սկսել են պայքարն աշխարհի առաջնությունում:
Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան:
Նորվեգիայի Տրոնդհեմ քաղաքում ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնության 7.5 կմ դասական ոճի որակավորման փուլում ՀՀ կանանց հավաքականի առաջատար Կատյա Գալստյանը 33 երկրի 60 մարզիկների պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը` իրավունք վաստակելով մասնակցելու եզրափակիչ փուլին:
Եզրափակիչ փուլ որակավորվում է ընդամենը 10 մարզիկ:

