Վրաստանում ռազմա-վիրական ճանապարհը արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանում եղանակային բարդ պայմանների պատճառով նախօրեին փակված ռազմա-վիրական ճանապարհն արդեն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը։
Նշվում է, որ Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման աշխատանքների ավարտից հետո փետրվարի 26-ին, Երևանի ժամանակով 17:45-ից արտոնվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երկկողմանի անվտանգ երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհի այդ հատվածում երթևեկությունն ամբողջությամբ ընդհատվել էր փետրվարի 25-ի կեսօրին: Այսօր, 14:20-ից սկսած, ավտոբուսների և մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել էր:
Ռազմա-վիրական ճանապարհը Ռուսաստանը Վրաստանին և Հայաստանին կապող ցամաքային միակ երթուղին է։

