ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջել է հանածոներից ստացված եկամուտների կեսը. New York Times
ԱՄՆ-ը պահանջում է Ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի նոր տարբերակը Կիևից՝ տալ ռեսուրսների, նավահանգիստների և այլ ենթակառուցվածքների արդյունահանումից ստացված եկամուտների կեսը, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը:
«Նոր առաջարկի պայմանները «․․․» կոչ են անում Ուկրաինային զիջել բնական ռեսուրսներից, այդ թվում՝ հանքանյութերից, գազից և նավթից ստացված իր եկամուտների կեսը, ինչպես նաև նավահանգիստներից և այլ ենթակառուցվածքներից ստացված եկամուտների», – ասվում է հոդվածում։
Նախկին և ներկա ուկրաինացի պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է թերթը, նշում են, որ այդ պահանջը տեղ է գտել նաև փաստաթղթի նախորդ տարբերակում: Միևնույն ժամանակ, ուկրաինական NV պարբերականը պնդում էր, որ նավահանգիստներից սպասվելիք եկամուտները չեն մտնում համաձայնագրի մեջ:
Ինչպես գրել է NV-ն, նախօրեին Կիևը ամերիկացի գործընկերներից ստացել է համաձայնագրի նոր տարբերակը, սակայն այն կարգով ավելի խիստ է եղել, քան առաջին տարբերակը, որը բերել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ Այժմ Սպիտակ տունը Կիևից պահանջում է իրեն ամրագրել ապագա հիմնադրամի սեփականության 100 տոկոսը։
Fox News հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական իշխանությունները ներկայացրել են իրենց առաջարկները և դրանք փոխանցել ամերիկյան կողմին:
Ինչպես գրել Է Washington Post-ը, փաստաթուղթը Նահանգներին կփոխանցեր Ուկրաինայի դեռևս չարդյունահանված հանքային ռեսուրսների 50 տոկոսի իրավունքները: Ամերիկացի պաշտոնյաները Զելենսկուն առաջարկել են ստորագրել համաձայնագիրը անցյալ շաբաթ Մյունխենում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ, սակայն Զելենսկին հայտարարել է, որ հրաժարվել է դա անել։
Ավելի ուշ Թրամփը հաստատել է, որ Կիևը խափանել է գործարքը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները կոպտորեն են վարվել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ Կիև կատարած վերջինիս առաջին այցի ժամանակ:
Այնուհետև ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ ՈՒկրաինան կանգնած է ընտրության առջև՝ կամ կնքել այդ համաձայնագիրը, կամ բախվել լուրջ հետևանքների: Axios պորտալի տեղեկատվության համաձայն, այս իրավիճակում Կիևի ռեժիմի ղեկավարի պահվածքը պատճառներից մեկն էր, որ Թրամփը բարկացել և պատրաստ էր Ուկրաինային զրկել ամերիկյան ռազմական աջակցությունից:

