Ալեն Սիմոնյանն ու Ջուլիո Տրեմոնտին քննարկել են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի, փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինիի և հանձնաժողովի անդամների հետ: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հայ-իտալական օրակարգին և միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանն իտալացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդրի վրա: