ԱՄՆ պետքարտուղարին Մյունխեն տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Մյունխեն տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին։

Նշվում է, թե պատճառը մեխանիկական անսարքությունն է:

Ռուբիոն Գերմանիա և Մերձավոր Արևելք իր ուղևորությունը կշարունակի մեկ այլ օդանավով:

ԱՄՆ պետքարտուղարը փետրվարի 14-ին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: