Թրամփը տրանսգենդերներին արգելել է ուսումնական հաստատություններում մասնակցել մարզական մրցումներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին կատարողական հրաման է ստորագրել, որով արգելվում է ուսումնական հաստատություններում սեռափոխ տղամարդկանց մասնակցությունը կանանց մարզական միջոցառումներին։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Միևնույն ժամանակ նա գերատեսչություններին հրահանգել է զրկել դաշնային ֆինանսավորումից այն դպրոցներին, որոնք կհրաժարվեն հետևել այս հրամանին։

«Այսուհետ կանանց սպորտը կլինի միայն կանանց համար», – ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը փաստաթուղթը ստորագրելուց առաջ:

Հրամանը, որը կոչվում է «Հեռու պահել տղամարդկանց կանանց սպորտից», ստորագրվել է Սպորտում աղջիկների և կանանց ազգային օրվա կապակցությամբ։