Քաղաքապետարանի երեք պաշտոնյա կաշառքի գործով կալանավորվել է

Երեկ կաշառքի գործով ձերբակալված 8 անձանցից 4-ի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ է ներկայացրել։  ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ բոլոր միջնորդություննեը բավարարվել են։

Կալանավորվածներից երեքը քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են։

Գործով նախաքննությունը շարունակվում է։