Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել է 10 օրով
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, սակայն դատարանը (նախագահող` Սևակ Համբարձումյան) որոշման կայացումը հետաձգել է 10 օրով: Այս մասին հայտնում է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբն ու ավելացնում. «Տիրան Խաչատրյանը շարունակում է գտնվել ակնհայտ ապօրինի կալանքի տակ»։

