Կարապետ Պողոսյանն արդարացվեց
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն (նախագահությամբ` Արամ Մարտիրոսյանի) այսօր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ կայացրեց արդարացման վճիռ:
Պողոսյանը մեղադրվում էր խուլիգանության ու հեռահաղորդակցման միջոցն օգտագործելու մեջ (297 հոդված 2-րդ մաս 3 կետ):
Հաջորդ նիստը կայանալու է փետրվարի 10-ին, որի ժամանակ քննարկվելու է արդարացված մեղադրյալի ռեաբիլիտացիայի հարցը։

