2024-ի ՀՀ խոշոր հարկատուները

2024-ին ՀՀ խոշոր հարկատուների ցանկը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք,   գլխավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Երկրի արդյունաբերական հսկան բյուջե է վճարել 101,9 մլրդ դրամ (մոտ 254,7 մլն դոլար) ։

Երկրորդ տեղում «Մոբայլ սենթր» («Mobile Centre») բջջային հեռախոսների խանութների խոշորագույն ցանցն է, երրորդում` «Գրանդ Տոբակո» ընկերություն։

Ներկայացնում ենք խոշոր հարկատուների լավագույն հնգյակը.  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «Մոբայլ սենթր», «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա», «Փրիթի ուեյ» («Վեստա»):