ՍԱ ՕՐԵՆՔ Է, որի կատարումը պարտադիր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և պետական կառույցների համար
ԵՊՀ Կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանը արձագանքելով
պետության և եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ գրում է․
«Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին.
Հոդված 11.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարկումից ազատ եկամուտները
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից:
Հարկումից ազատ են նաև ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը և իրացումը:
ՍԱ ՕՐԵՆՔ Է, որի կատարումը Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և պետական կառույցների համար»։

