Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջին, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության թելեգրամյան ալիքը:

«Մենք շահագրգռված ենք տեսնել Վրաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների վերականգնումը: Մենք ուրախ ենք, որ նոր նախագահի վարչակազմի հետ ունենք արժեքների համընկնում, և շատ բան կախված կլինի նրանից, թե Դոնալդ Թրամփի վարչակազմը որքանով կարող է հաղթել «խորքային պետությանը» (deep state)»,- ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնվելու է հատուկ սահմանված նպատակներով ու ցուցանիշներով։

Ավելի վաղ Կոբիախիձեն հույս էր հայտնել, որ «խորքային պետության» դեմ պայքարը կավարտվի Թրամփի հաղթանակով, ինչը կնպաստի աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում խաղաղության ապահովմանը և կօգնի ճիշտ և առողջ արժեքների տարածմանը, այլ ոչ թե այն արժեքների, որոնք ակտիվորեն տարածվել են ամբողջ աշխարհում վերջին չորս տարվա ընթացքում: