Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը գալիս է Հայաստան
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը գալիս է Հայաստան։ Այս մասին այսօր ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Այցը նախատեսվում է առաջիկա շաբաթներին», ասաց ՀՀ փոխարտգործնախարարը։
Այցի մասին այլ մանրամասներ չեն հայտնում։

