Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ բավարար ձայներ չհավաքելու պատճառով:

Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում ընթանում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագաի թեկնածուի ընտրության հարցազրույցը։