Պատվերով սպանության փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին

Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավասու մարմնի միջնորդությունը. պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող՝ հետախուզվող անձ Է.Ժ.Բ.-ն 2025 թվականի հունվարի 16-ին հանձնվել է վերոնշյալ երկրի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։