Իրանը Սիրիայի հարցով հատուկ բանագնաց է նշանակել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռաուֆ Շայբանիին նշանակել է Սիրիայի հարցով հատուկ բանագնաց։ Այս մասին «X»-ում հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Հրամանագիրն ընդգծում է Սիրիայի նշանակությունը՝ որպես Արևմտյան Ասիայի առանցքային երկիր, և Սիրիայում խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանային անվտանգության համար։
«Սիրիան կարևոր երկիր է Արևմտյան Ասիայում. Իրանի Իսլամական Հանրապետությունը, ընդունելով Սիրիայում կայունության և հանգստության կարևորությունը և դրա ազդեցությունը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վրա, ընդգծում է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման և սիրիացի ժողովրդի կամքն ու ձգտումները հարգելու անհրաժեշտությունը՝ առանց իր ճակատագրի որոշման հարցում օտարերկրյա միջամտության կամ ներկայության», – ասվում է փաստաթղթում:
Դրանում ասվում է, որ Մոհամմադ Ռեզա Ռաուֆ Շեյբանիին հանձնարարվել է խորհրդակցել բոլոր համապատասխան կողմերի, այդ թվում՝ տարածաշրջանի բարեկամ երկրների հետ, կատարի իր պարտականությունները և արդյունքները պարբերաբար զեկուցի արտգործնախարարին:
Նշվում է, որ Շայբանին նախկինում զբաղեցրել է Արևմտյան Ասիայի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը:
Նախկինում նա Իրանի դեսպանն էր Սիրիայում, Լիբանանում և Թունիսում։

