Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում

Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո:

Tatrzanski-ի հաղորդմամբ, մի խումբ ճանապարհորդներ որոշել են նախքան Տատրայի լեռներում արշավ սկսելը,  դիմել ChatGPT-ին, և նեյրոնային ցանցը գծել է ամենակարճ ճանապարհը։ Սակայն մասնագետները զգուշացնում են, որ ձմռանն այս երթուղին կարող է վտանգավոր լինել։

Արդյունքում զբոսաշրջիկները արգելափակվել են լեռներում և չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ։ Vesti.ru-ի հաղորդմամբ, նրանք ստիպած են եղել կանչել փրկարարներին, ովքեր նրանց տարհանել են անվտանգ տարածք