Եվրախորհրդարանի` Հայաստանի հարցով մշտական զեկուցողը ողջունել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի սկիզբը
Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը ողջունել է հանրապետության կառավարության որոշումը՝ սկսելու ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
«Նրանք, ովքեր բավարարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն», – գրել է նա իր X-ում:
Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը դրական է գնահատել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը։

