Թուրքիայի ընդդիմադիր 3 առաջնորդ նոր կուսակցություն են հիմնում
Հունվարի 9-ին հանդիպում է կայացել թուրքական ընդդիմադիր «Ժողովրադարություն և առաջընթաց» կուսակցության (ԺԱԿ-DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանի, «Ապագա կուսակցության» նախագահ Ահմեդ Դավութօղլուի և «Երջանկություն կուսակցության» ղեկավար Մահմուդ Արըքանի միջև: Այս մասին գրում է ermenihaber.am–ը:
Ընդդիմադիր կուսակցապետերը հավաքվել էին ամբողջացնելու համընդհանուր անվամբ ներկայանալու նոր կուսակցության ձևավորման աշխատանքները:
Կողմերի որոշմամբ Թուրքիայի ազգային մեծ ժողովում հանդես գալու նպատակով ձևավորվող կուսակցության իրավաբանական անունը լինելու է «Yeni Yol», որը թարգմանաբար նշանակում է «Նոր ճանապարհ»:
Կուսակցության հիմնման վերաբերյալ իրավաբանակն գործընթացը մեկնարկելու է այսօր՝ հունվարի 10-ին:
Նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդի անունը պարզ կլինի հունվարի 11-ին՝ հիմնադիրների հավաքից հետո:

