ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլու դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու դեմ: Որոշումը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։

Նրա անունը Թբիլիսիի ժամանակով 20:00-ին հայտնվել է OFAC-ի (արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության) ցուցակում: OFAC ցուցակի համաձայն՝ Իվանիշվիլու դեմ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթի մաս են կազմում։