Հերթը Փարաքարինն է․ Փաշինյանը հիմա էլ այստեղ է «փրայմըրիզ» անում (տեսանյութ)

2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն info@civilcontract.am էլ. փոստին, մինչև 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն: Այս մասին հայտնել է վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը։