ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 25-26-ը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Պատվիրակության կազմում է նաև ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, թե նախատեսում է տեսակապով մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին։

