Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին

Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ:

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է` այցելում են հյուրեր կամ տան անդամները հաճախ բացակայում են:

Ուստի, հատկապես այս շրջանում, կարևոր է ցուցաբերել ուշադրություն և հոգատարություն:

  • Հնարավորության դեպքում ստեղծե՛ք հանգիստ և ծանոթ միջավայր նրանց համար:
  • Պահպանե՛ք առօրյա ռիթմը՝ սննդի և դեղերի ընդունման ժամերը, որպեսզի նրանք իրենց զգան անվտանգ և ապահով:
  • Երեխաները և բարձր աղմուկը կարող են շեղել ու անհանգստացնել նրանց:
  • Մշտապես վերահսկե՛ք նրանց ժամանակը երեխաների հետ և ստեղծե՛ք հանգիստ միջավայր:
  • Խոսե՛ք նրանց հետ՝ վերլուծելով, թե ինչ փոփոխություններ կամ ընտրություններ կարող եք կատարել, որպեսզի նրանք զգան իրենց ընդունված ու ներգրավված:
  • Աջակցե՛ք ձեր հարազատներին տոնական օրերին: