Կայսրությունները վերածնման հատկություն ունեն
Արդեն ձևավորվում է սիրիական կոնֆլիկտային գոտու նոր համայնապատկերը: Տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի օժանդակությամբ իսլամամետ նոր իշխանությունը ստեղծելու է 300 000-ոց նոր բանակ: Թուրքիայի հովանավորությամբ ստեղծվող բանակը պարզ է, որ լինելու է արդիական զենքով և բարձրակարգ կազմակերպվածությամբ: Մոտավորապես ինչ վտանգ կարող է այն ներկայացնել Իսրայելի համար, կարծում եմ, որ լավ հասկանալի է: Հրեաները կարող է շուտով երանությամբ հիշեն Ասադին: Եվ այսօրվա լուրերից՝ «Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ էլ իրենց զենքերով կթաղվեն սիրիական հողերում, ասել է Էրդողանը:
Մենք դիմակայելու ենք բոլոր ահաբեկչական խմբավորումներին, որոնք ձգտում են շահարկել Սիրիայում տիրող իրավիճակը»,- ասել է նա:» Դժվար չէ պատկերացնել այն հետևանքները, որոնք կհաջորդեն սիրիական քրդերի և նոր իշխանությունների կանոնավոր բանակի ռազմական գործողություններից հետո: Կանխատեսելի է, որ այ պատերազմին կարող է միջամտել նաև Իրաքի քրդական ինքնավարության բանակը՝ փեշմերգան: Եթե չեմ սխալվում այն 100-150 հազարանոց լավ զինված կազմավորում է: Ինչ՞ դիրքորոշում կունենա այս դեպքում Իրաքի կառավարությունը: Ահա այսպիսի զարգացումներ մեր հարևան տարածաշրջանում: Կայսրությունները վերածնման հատկություն ունեն: Օսմանյան կայսրությունը բացառություն չէ: Ռուսներն առայժմ դիտում են, ռուսական ռազմաբազաների հաշվով էլ դեռ նոր լուրեր չկան:

