Ռուսաստանում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Վլադիկավկազի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։

«Առնվազն մեկ մարդ մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոյի խոսքով՝ մահացածը կին է եղել, ով պայթյունի պահին ներսում է եղել։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով կա 13 վիրավոր։