Դեկտեմբերի 20-ից Armenian Airlines-ը վերսկսում է չվերթները՝ սահմանված չվացուցակով

Armenian Airlines-ը դեկտեմբերի 20-ից վերսկսում է չվերթները: Այս մասին հայտնում են ավիաընկերությունից՝ հրապարակելով չվացուցակը:

Երևան ↔ Մոսկվա
Դեկտեմբերի 20-ից՝ ամեն օր

Երևան ↔ Սոչի
Դեկտեմբերի 20-ից՝ ամեն երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին

Երևան ↔ Կազան
Դեկտեմբերի 20-ից՝ ուրբաթ օրերին

Երևան ↔ Միներալնիե Վոդի
Դեկտեմբերի 21-ից` ամեն օր, բացի ուրբաթ և կիրակի օրերից

Երևան ↔ Վոլգոգրադ
Դեկտեմբերի 22-ից՝ կիրակի օրերին

Երևան ↔ Ուֆա
Դեկտեմբերի 25-ից՝ չորեքշաբթի օրերին: