Իրանի նախագահը վերջին 11 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Եգիպտոս
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կահիրե՝ մասնակցելու Իսլամական ութնյակի (D-8) բարձր մակարդակի հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սա Իրանի նախագահի՝ վերջին 11 տարվա մեջ առաջին այցն է Եգիպտոս։
Ինչպես հայտարարել է ինքը՝ ԻԻՀ նախագահը, որի խոսքերը մեջբերել է Sada al-Balad հեռուստաալիքը, իսլամական երկրները պետք է զարգացնեն համագործակցությունը՝ մի կողմ դնելով տարաձայնությունները։ Փեզեշքիանի խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները մտադիր են քննարկել Գազայի հատվածում, Լիբանանում եւ Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

