Չավուշօղլուն՝ մեր չակերտներով «դարավոր թշնամու» ներկայացուցիչը, մոտեցավ մեզ ու խոսեց խաղաղությունից. Քոչարյան
Մենք ՆԱՏՕ ԽՎ-ում ենք, մասնակցում ենք, որպես ասոցիացված անդամ և այնտեղ կոնտակտ ունեցանք մեր «դարավոր թշնամու» ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այո, Չոուշօղլուն մոտեցել է մեզ, ինձ, Արուսակ Ջուլհակյանին, Վահագն Ալեքսանյանին և զրույց է ունեցել:: Մենք չենք նախաձեռնել, ինքը եկավ, երբ որ պլենար նիստը դեռ չէր սկսվել: Խոսում էր հենց խաղաղության մասին, դրա հնարավորությունների մասին: Վա՞տ է, ես կարծում եմ դա շատ լավ է։
Տեսանյութն՝ այստեղ

