Սոցցանցերում քննարկվում է հունվարի 1-ից հետո մետրոյով, ավտոբուսով էժան երթևեկելու հնարավորությունը
Սոցցանցերում ակտիվ քննարկվում է հունվարի 1-ի թանկացումներից հետո մետրոյով էժան երթևեկելու հնարավորությունը։
Մասնավորապես՝ օգտատերերը նշում են, որ մետրոյից և ավտոբուսներից մինչ մարտի 1-ը ընդամենը 100 դրամով (այսինքն՝ առանց թանկանալու) օգտվելու համար հնարավոր է դեկտեմբերի 30-ին ձեռք բերել 1000 դրամով տոմս, ակտիվացնել տոմսը 30 օրերի ընթացքում երբ ցանկանաս և ակտիվացնելուց հետո ևս մեկ ամսվա ընթացքում օգտագործել:


