Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած
Վրաստանում նախագահական ընտրությունները կայացել են, քանի որ դրանց արդեն մասնակցել է 300 հոգանոց ընտրական կոլեգիայի անդամների կեսից ավելին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատյա Իոսելիանին։
«11։30-ի դրությամբ Ընտրական կոլեգիայի 170 անդամներ արդեն մասնակցել են քվեարկության գործընթացին, ըստ այդմ, ընտրությունները կայացել են, քանի որ կուսակցության ամբողջական կազմի կեսից ավելին արդեն մասնակցել է դրանց»,-ասել է նա:
Ինչպես նշել է Իոսելիանին, քվեարկությունը կտևի մինչև ժամը 14:00-ն, որից հետո ԿԸՀ-ն կսկսի ձայների հաշվարկը:

