Սիրիական զարգացումներն ազդելու են Հարավային Կովկասի վրա

«Սիրիական զարգացումները, ինչպես առաջին փուլում` մինչև 2020թ.֊ը, ուղիղ կերպով ազդելու են Հարավային Կովկասի վրա»,- կարծում է տարածաշրջանային հացերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

«Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է։ Ռուսաստանի, Իրանի դիրքավորումներն ավելի խոցելի են դառնալու։

Հայաստանի համար իրավիճակը կառավարելի պահելու ամենաարդյունավետ եղանակը ռազմական կարողությունները համալրելուն, բոլոր շահառու դերակատարների հետ երկխոսությանը զուգահեռ` ԱՄՆ֊ի, Ֆրանսիայի կողմից հատկապես Թուրքիային զսպելն է։ Եթե այս բանաձևը խափանվեց, անվտանգային իրավիճակն էականորեն բարդանալու է։

Վերոնշյալի համատեքստում, 2025 թ. հունվարի 20-ը կրիտիկական ամսաթիվ է»,-

գրում է նա։