«Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը. սկսվել է ստորագրահավաք
«Գոյ» թատրոնը ստորագրահավաք է սկսել, որի նպատակն է պետական մարմիններին ստիպել վերանայել իրենց որոշումները և ապահովել թատրոնի շարունակական գործունեությունը։
«Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը։ «Գոյ» թատրոնը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ:
Թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր – փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ:
Մենք չենք կարող թույլ տալ կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը:
Ձեր աջակցությունը կարող է փոխել իրավիճակը:
Մշակույթի պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է»,- նշված է «Գոյ» թատրոնի հայտարարության մեջ։

