«Հայկական ավիաուղիներ»-ը հայտարարում է սեզոնային զեղչեր
Դեկտեմբերի 5-ից 11-ը «Հայկական ավիաուղիներ»-ը հայտարարում է ավիատոմսերի գնիջեցում՝ Երևանից դեպի Մոսկվա, Սոչի, Վոլգոգրադ, Միներալնիե Վոդի, Կազան և հետադարձ թռիչքների համար։
Ուղևորները կարող են ծրագրել իրենց հանգիստը նախապես, ամրագրելով տոմսերը հիմա՝ հատուկ արժեքով, և ճամփորդելով մինչև մարտի 19-ը:
Ակցիայի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ավիաընկերության կայքում՝ https://armenianairlines.am/hy/sale ։
«Հայկական ավիաուղիներ»-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ընկերության համար առաջնահերթ և կարևոր է հարմարավետ թռիչքների ապահովումը և բարձրորակ ծառայությունների մատուցումը։

