Սիրիայի կառավարական ուժերը մարտեր են մղում գրոհայինների դեմ Համայի մերձակայքում

Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են գործողությունները գրոհայինների դեմ, որոնք անցյալ շաբաթ գրավել են Հալեպը։  Սիրիական պետական SANA լրատվական գործակալության թղթակիցը հաղորդել է, որ երկրի զինված ուժերը հարվածներ են հասցրել գրոհայիների թիրախներին Համայի մերձակայքում։

«Ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ և նրանց փոխադրամիջոցները», – հայտնել է SANA-ի թղթակիցը։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ սիրիական հակակառավարական ուժերը մոտեցել են Համա քաղաքին։ Ըստ «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության՝ գրոհայինները գրավել են քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրերը։ Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ տվյալ շրջան են ուղարկվել օժանդակ ուժեր։