Կրեմլն Ասադի կողքին է

Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք շարունակում ենք աջակցել Բաշար ալ-Ասադին և, համապատասխանաբար, շարունակում ենք մեր շփումները և վերլուծում իրավիճակը», – ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ թուրքամետ գրոհայինների դեմ վերջին օրերի հարձակումների ֆոնին Սիրիայում ռուսական օդուժը հարվածներ է հասցրել ապստամբներին՝ զորակցելով Ասադի բանակին: