Խմբակցությունից ինձ չեն հեռացրել. կլինեմ անկախ պատգամավոր

Ինձ խմբակցությունից չեն հեռացրել, տեղի է ունեցել համատեղ քննարկում և դրա արդյունքում որոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես աշխատեմ իմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա նշեց, որ հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ. «Մենք եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից, մեկնաբանություններից խուսափելու համար ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»,- հայտարարեց նա: