Այսօրվանից մայրաքաղաքի ավտոբուսներում և տրոլեյբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել բանկային քարտերով

«Այսօրվանից ավտոբուսներում, միկրոավտոբուսներում, տրոլեյբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել ֆիզիկական բանկային քարտերի միջոցով»,- քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ գործարքները միջնորդավճար չեն ենթադրում։ Ս. Գրիգորյանը հայտնեց նաև, որ խնդիր ի հայտ գալու դեպքում դրանք լուծում կստանան, որից հետո վճարման հնարավորությունը կնախատեսվի նաև մետրոպոլիտենում։